Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Սա ձևի շարժում է, որը չունի քաղաքական բովանդակություն». «Ժամանակ»

Ապրիլ 21,2018 11:02

Քաղաքագետ Արմեն Բադալյանը նշեց, որ այսօրվա փողոցում ծավալվող քաղաքական գործընթացը չունի քաղաքական բովանդակություն, այն պահպանվում է միայն տեխնոլոգիաների միջոցով։ «Սա ձևի շարժում է, որը չունի քաղաքական բովանդակություն։ Խնդիր է դրված զուտ տեխնոլոգիական առումով պահել շարժումը, բայց շարժման ղեկավարները քաղաքական օրակարգ չեն առաջարկում։ Չեն առաջարկում, ասենք, արտահերթ ընտրություններ, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, Սերժ Սարգսյանի հրաժարական։ Ոչ մի առաջարկ, պահանջ չի դրվում։ Միայն ռոմանտիկ տեխնոլոգիաներով շարժումը հնարավոր է լինում պահել։ Ստացվում է տպավորություն, որ նպատակ է դրված այս կառավարելի քաոսը ինչ-որ ժամանակ ձգել»,- ասաց Բադալյանը։

Քաղաքագետի խոսքով՝ իր ասածը փաստում է այն, որ մի քանի ուղղություններով արդեն արձագանքներ կան։ Մասնավորապես, երեք արձագանք հստակ է՝ արևմտյան երկրներից չկան շնորհավորանքներ գործող վարչապետին ընտրվելու կապակցությամբ, երկրորդ մեսիջն այն է, որ արևմտյան որոշ կառույցներ արդեն սկսել են իշխանությանը և ընդդիմությանը երկխոսության կոչ անել, և երրորդը այն է, որ նույն միջազգային կառույցները իշխանություններին կոչ են անում, որ ոստիկանությունը իր չափը չանցնի և ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ։

Բացի այդ, քաղաքագետի խոսքով շատ կարևոր է նաև այն, որ արևմտյան լրատվամիջոցները բավականին լավ լուսաբանում են այս օրերի խաղաղ ցույցերը, որը, մեր զրուցակցի խոսքով, նշանակում է, որ նպատակ է դրված այս կառավարելի քաոսը որոշ ժամանակով պահել։ «Միգուցե հետագայում, երբ երկխոսությունը տեղի ունենա, հնարավոր լինի, որ շարժման ղեկավարները քաղաքական օրակարգ ձևավորեն, բայց հիմա այդ պահը չէ, և ինչ-որ գործընթաց է տեղի ունենում»,- նկատեց Բադալյանը։

Մեր դիտարկմանը, թե իր կողմից թվարկված կետերը կարո՞ղ ենք համարել Արևմուտքի ոչ ուղղակի աջակցություն շարժմանը, Բադալյանը նկատեց. «Ավելի շուտ՝ դա կարող ենք համարել չաջակցություն իշխանություններին։ Այսօրվա դրությամբ դա ցուցարարներին աջակցություն չէ, բայց նաև չաջակցություն է իշխանություններին։ Թե հետագայում այդ չաջակցությունը կարող է փոխվել աջակցության ցուցարարների նկատմամբ՝ դժվար է ասել»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30