Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանում անցկացվող հանրահավաքները խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը:
Զբոսաշրջային եւ ավիագործակալների ազգային ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Վանցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Աշխարհի բոլոր երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, մշտապես երթեր են կազմակերպվում, բողոքի ցույցեր են անցկացվում, բայց նրանց երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն այդպես էլ չի նվազում: Չեմ կարծում, որ Երեւանում այս օրերին տեղի ունեցող հանրահավաքները լուրջ ազդեցություն կունենան զբոսաշրջության վրա»:
Նրա խոսքերով` անցած տարվա ընթացքում Բարսելոնայում եւ Կատալոնիայի մի շարք այլ քաղաքներում անգամ բազմահազարանոց բողոքի ակցիաները բացասական չանդրադարձան զբոսաշրջության վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: