Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ոստիկանը, ով առաջինը կանցնի ժողովրդի կողմը, խոստանում եմ անվճար կբուժեմ իր ու իր ընտանիքի ատամները». «Փաստ»

Ապրիլ 21,2018 10:42

Այս օրերին ինչ ասես, որ չեն խոստացել ոստիկաններին ցուցարարների կողմն անցնելու համար: Ամեն ինչ սկսվեց մի հաղորդագրությունից, համաձայն որի՝ սփյուռքը դրամահավաք է սկսել ժողովրդի կողմն անցնող ոստիկաններին գումար տրամադրելու համար:

Այս կոչին հետևեցին ոչ պակաս «ախորժալի» առաջարկներ՝ ժողովրդի կողմն անցած ոստիկանի հարսնացուին անվճար նշանադրության զգեստ, ոստիկանին՝ անվճար ծրագրավորման դասընթաց, ոմանք նաև վերապատրաստում և աշխատանքի տեղավորման խնդրի լուծում էին առաջարկում: Մարդ կար, որ ի սրտե հրավիրում էր իր տուն՝ ոստիկանի համար սեղան գցելու նպատակով: Իհարկե, բավական գայթակղիչ առաջարկներ էլ կային, օրինակ՝ մերսման ծառայություններ իրականացնող սրահի կողմից անվճար սպասարկում և այլն:

Հատվածներ ֆեյսբուքյան գրառումներից. «Այն ոստիկանը, ով կանցնի ժողովրդի կողմը, խոստանում եմ ծրագրավորում սովորեցնել։ Կփորձեմ»:

«Որոշեցի ես էլ օգնեմ ցուցարարներին ու նաև ոստիկաններին: Ժողովրդի կողմն անցած ոստիկաններին՝ զեղչեր ու բոնուսներ»:

«Ժողովրդի կողմն անցած առաջին 1000 ոստիկանի խոստանում եմ բերել Գյումրի ու լավ սեղան քցեմ առաջները Արագածի փեշերին»:

«Olympeah նորաձևության սրահը միանում է ակցիային: Այն 10 չամուսնացած ոստիկանները, որոնք առաջինը կմիանան ժողովրդին, խոստանում ենք իրենց հարսնացուների նշանադրության զգեստներն անվճար կարել (կտորը նույնպես կտրամադրվի մեր կողմից)»:

«wоw effect armenia կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն: Բոլոր այն ոստիկանները, ովքեր կանցնեն ժողովրդի կողմը, կստանան անվճար 3DMAX և ArchiCAD սովորելու հնարավորություն, ու կանցնեն աշխատանքի մեզ մոտ: P.S. Ներկայանալ ճղած ՈՒԴՈ–ներով»:

«Այն ոստիկանը, ով առաջինը կանցնի ժողովրդի կողմը, խոստանում եմ անվճար կբուժեմ իր ու իր ընտանիքի ատամները»:

«Այն ոստիկանները, ովքեր իրենց վահանները վայր դնելով կմիանան ժողովրդին և կապացուցեն, որ իրենք էլ ՀԱՅԿԻ ու ՎԱՀԱԳՆԻ, ՆԺԴԵՀԻ ու ՉԱՈՒՇԻ արժանի ժառանգորդներն են, որպես հանդիսավար խոստանում եմ բարձր մակարդակով կազմակերպել իրենց կամ իրենց զավակների հարսանեկան, մկրտության առիթները»:

Իհարկե այս առաջարկներին հետևել են նաև ավելի զավեշտալիները: Օրինակ, օգտատերերից մեկն էլ խոստացել է ժողովրդի կողմն անցած 10 ոստիկաններին «Փոքրիկ ոստիկանը» պատկերազարդ, ձայնային ազդանշաններ ունեցող հեքիաթի գիրքը նվիրել:

Միջոցառումների կազմակերպում էջն էլ գրել է, թե առաջին ոստիկանը, ով կանցնի ժողովրդի կողմը, կստանա անվճար հարսանեկան նկարահանում GA Pro Duction– ի կողմից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30