Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցերն, այնուամենայնիվ, մնում են

Ապրիլ 21,2018 10:00

Անկեղծ ասած, չեմ սիրում հեղափոխությունները՝ վանկարկումները, ոստիկանների հետ քաշքշուկը, բոցաշունչ ճառերը, անհանդուրժողական-կատեգորիկ դատողությունները, մերժողականությունը, անարխիան, հաշվեհարդարի սպառնալիքները իշխանավորների եւ «չմիացածների» հասցեին: Գերադասում եմ հանդարտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված եւ որոշակի մտավոր մակարդակ ունեցող քննարկումներ: Բայց նաեւ հասկանում եմ, որ առանց վերը թվարկած հատկանիշների, հեղափոխություններ չեն լինում, եւ ասել հեղափոխական էյֆորիայի մեջ գտնվող մարդկանց, մանավանդ երիտասարդներին՝ «մի արեք», նշականում է թքել քամուն հակառակ ուղղությամբ:

Չգիտեմ, կհաջողի Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, թե ոչ, բայց մի բան պարզ է՝ եթե մարդկանց դժգոհությունը, ցասումը չհասներ կրիտիկական աստիճանի, ապա ոչ մի Նիկոլ եւ ոչ մի արեւմտյան տեխնոլոգիաներ չէին նպաստի նրան, որ նման քանակությամբ մարդիկ դուրս գան փողոց: Վստահության պակասը իշխանությունների եւ քաղաքացիների միջեւ ձեւավորվել է ոչ երեկ, ոչ էլ 10 տարի առաջ: Այդ անվստահությունը հիմնված է մի կողմից իշխանությունների պատրանքների վրա, որ երկիրը զարգանում է եւ մարդկանց վիճակը բարելավվում է, մյուս կողմից քաղաքացիների մեծ մասի պատրանքների վրա, թե կգա «բարի իշխանություն» եւ կլուծի իրենց բոլոր խնդիրները: Փոխադարձ պատրանքները ստեղծում են փոխադարձ անվստահություն: Բայց ամենեւին փաստ չէ, որ բողոքից ու ցասումից ինչ-որ բան կծնվի:

Ինձ համար բացարձակապես պարզ չէ, թե ինչ են անելու հեղափոխականները, եթե նրանց պայքարը հաջողության հասնի: Նույնիսկ մարտավարական առումով հասկանալի չէ, թե ինչու է ներկայիս վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքական մեծամասնությունն ընտրելու ոչ ՀՀԿ-ական նոր վարչապետի, ինչու է խորհրդարանը համաձայնելու տապալել նոր կառավարության ծրագիրը (նախապես անպե՞տք ծրագիր են գրելու) եւ ամենակարեւորը՝ ինչ սկզբունքով է կազմվելու ժամանակավոր կառավարությունը: Հրապարակո՞ւմ են անուններ գոռալու: Բայց դարձյալ ենթադրենք, որ այս հարցերում նույնպես քաղաքական ուժերը գալիս են համաձայնության:

Կան ավելի էական հարցեր: Ինչո՞ւ պիտի Հայաստանից մարդիկ, այլևս չգնան, իսկ գնացածները վերադառնան: Ինչո՞ւ պիտի չինովնիկները չգողանան եւ կաշառք չվերցնեն: Աչքս տեսածից է վախենում: 1997 թվականի աշնանը Հայաստանում էլի հեղաշրջում էր տեղի ունեցել, ճիշտ է՝ ոչ «ժողովրդական», այլ՝ պալատական: ՀՀՇ-ականները մեկ գիշերում դարձան «Երկրապահ», իսկ այնուհետեւ՝ հանրապետական: Այնպես որ հիմա էլ հիպոտեթիկ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ականներն իրենց տեղը կգտնեն: Կասեն՝ ես չէի ուզում, ինձ ստիպեցին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. henri says:

    Պ, Աբրահամեան , Ձեր գրութեան առաջին բաժինը կը բխի ձեր խաղաղասէր նկարագիրէն -ամէնուն չէ տրուած- մնացեալ բաժինն ալ արդիւնք է ձեր յստակ տրամաբանող մտքին – սակայն
    կայ ժողովրդական իմաստուն առակ մըն ալ որ կ՛ըսէ – ՛՛ ԽՈՀԵՄԻՆ ՄԱՅՐԸ ՉԷ ԼԱՑԵՐ ՛՛ –
    ես սովոր եմ միշտ աւելցնելու որ — ՛՛ ՉԷ ԱԼ ԽՆԴԱՑԵՐ ՛՛ — ; Մեր Ազգը այսքան տառապանքներէն
    ետք չէք ՞ կարծեր որ քիչ մըն ալ կարիք ունի խնդալու – Ան միշտ կը յուսայ որ եկած է ժամը վերջ
    տալու, դուրս գալու այս ՛՛ ԶՈՒԼՈՒՄԱՅԻՆ ՎԻՃԱԿԷՆ ՛՛ որ մեր իսկ ձեռքով ստեղծուած է – Ոչ Օսմանցի թուրքն է-ոչ աւազակաբարոյ քուրտը-ոչ ռուսը ոչ ալ անգլիացին ,այլ մեր ՛՛ օսմանցիներն ու քուրտերը ՛՛
    ես վստահութիւն ունիմ մեր երիտասարդ սերունդին վրայ- Ամօթ է ըսել որ բռնութիւնը պետութեան ներկայացուցիչներն որ կը գործադրեն հրապարակներուն վրայ – մատի ետեւ չպահուըտինք ;

  2. Ալեքսանդր says:

    «Ինչո՞ւ պիտի չինովնիկները չգողանան եւ կաշառք չվերցնեն»:

    Սահակաշվիլին կարողացավ, ինչո՞ւ նրա նման մեկը այստեղ չի կարողանա:

  3. Արսեն says:

    Եթե գողերը եւ մարդասպանները հայտնվեն ճաղերի ետեվում,անկախ նրանից, նա նախագահ է ,թե ընդդիմադիր՝այդ ժամանակ կարելի է հույս ունենալ,որ ինչ որ բան կփոխվի ;

  4. Արսեն says:

    փաստորեն հեղափոխականների համակիր էլ դարձաք…
    էս գիտեի, որ դուք հոգով բոլշևիկ եք

  5. Nara says:

    Հիմա քաղաքական իրավիճակն այսպիսին է, նեքևում չեն ուզում, վերևում չեն կարող, դա դասական հեղափոխական իրավիճակ է ոչ զարգացած երկրների համար, փոփոխությունների ժամանակ զարգացած երկրների համար: Թուրքիայի օրինակը դա լավագույն օրինակն է ոչ քաղաքականապես զարգացած երկրի, մյուս տարբերակը դա քաղաքկիրթ երկրների օրինակը: Ցրում են պառլամենտը ու նոր պառլամենտական ընտրություն նշանակում, եթե դրանից հետո այս ժողովուրդը 10000 դրամով իր ձայնը կծախի ՀՀԿ ին,ուրեմն արժանի է Սերժին, ուրիշ ճշմարտություն չկա:)

  6. Հ.Շ. says:

    «եթե մարդկանց դժգոհությունը, ցասումը չհասներ կրիտիկական աստիճանի, ապա ոչ մի Նիկոլ եւ ոչ մի արեւմտյան տեխնոլոգիաներ չէին նպաստի նրան »
    …………………………………………………………

    Պարոն Նիկոլը ձեր խնդիրն է, միայն դուք կրնաք հասկնալ թէ ինչպէս այս թիւով անձեր, այսքան խանդով, այսպիսի անձի մը կրնան այս կերպով հետեւիլ: Տեսնելով իր շարժուձեւերը, իր խօսակցութիւնը, արտայայտութիւնները, տարրական բանականութեան կամ տրամաբանութեան բացարձակ պակասը, արդարացի է գոնէ հարցականի ենթարկել մարդուն մտային առողջութեան մասին: Սակայն գիտեմ, այդ մօտեցումի հետ ալ ունիք սովետական traumatism մը, քանզի էն վախտը ոեւէ այլախոհ, նոյնիսկ եթէ հոգեկան որեւէ խախտում չունէր, յատուկ հիւանդանոց կը տանէին: Ամէն դէպքում, այս երեւոյթը հայաստանեան իւրայատկութիւն է:

    Սակայն արեւմտեան ազդեցութիւնների բերած վնասը Հայաստանին՝ անհերքելի է: Չեմ խօւսեմ քաղաքական manipulation-ի մասին, դա ուրիշ հարց – թէեւ կապ ունի -: Մշակութային/հոգեբանական հոլովոյթի տեսակէտից, այս երեխաների մեծ մասը, անելով ինչ որ անում են, ոնց որ անում են, իրենք զիրենք ուզում են երեւակայել Լոնտոնում, Փարիզում կամ ամերիկեան այդ հսկայական քաղաքներից մէկում, որոնց ծանօթ են միայն հեռուստատեսիլի եւ մանաւանդ Համացանցի ընդմէջէն: Ի դէպ, երբ որ Հրապարակում երգեր են սփռում, դուք լսեցի՞ք հայկական երաժշտութիւն… Թանկեանից show են ուզում… Ոչ մի հայ երգիչ կամ երգչուհի չկա՞յ, աշխարհում, որ միանայ իրենց այս հոյակապ flashmobին…

    Իրենք իրենց երկրին տէրն են, այո, պրավո. կը մնայ միայն գիտնալ թէ ինչ երկրի մասին է խօսքը:

    Մայրաքաղաք մը այսպէս երեխայական խաղավայրի վերածելու երեւոյթին մէջ, հարկաւոր է աւելի խոր կերպով ուսումնասիրել խելագարութեան համազօր վիճակի մը մատնուած պատանիների վարքագծի բոլոր դրդապատճառները, բոլոր մղումները, ներառեալ վերեւ պարզուածը: Որովհետեւ այդ խնդիրն ալ պիտի մնայ, նոյնիսկ տակաւին վատթարանայ, այս տագնապը անցնելէն ետք, եւ ով որ ել լինեն Հայաստանի պետական ղեկավարները:

  7. Լավատես says:

    Պետական կառավարումը մասնագիտություն է, ինչպես բանակ կառավարելը, ինչ որ սիրողական քաղաքական կուսակցություններ կամ ժողովուրդը պարտավոր են ծառայել պետությանը, իսկ պետական կառավարման մասնագիտությունը պետք է ստանան դպրոցում ու համալսարաններում, բոլորին համատարած սովորեցնել Պետական կառավարման հիմնադրույթները առարկան, մեկ էլ Քաղաքացու իրավունքներն ու պարտավորությունները առարկան, իսկ ովքեր կուզենան դառնալ պետական կառավարիչ, թող ուսումը շարունակեն մասնագիտական համալսարաններում: Թե չե էս սիրողականությունից օգտվում են միայն դրսի մասնագետները՝ ձեռքի խաղալիք դարձնելով մեր պետական կառույցները, քաղաքական կուսակցություններն ու ժողովրդին:

  8. henri says:

    Յանկարծ ինչ՞ եղաւ որ ամէնքը մէկ լեզու դարձած Փաշինեանէն կը պահանջեն որ վերջ տայ իր ՛՛
    ՛՛ արկածախնդրութեան ՛՛,,, որուն միակ հետապնդածը Ս,Սարգսեանի հեռացումն է հրապարակէն?
    քաղաքական առաջին դէմքի գործիչ մը՛ որ անդունդի եզրին հասցուց երկիրը և տակաւին 5 տարի եւս կը պահանջէ որ բոլորովին անդունդ գլորէ Հայաստանը;ան 10 տարի և աւելի ամէն անիրաւութիւն գործեց -սնանկացուց երկիրը և թշուառացուց անոր բնակիչները -բանտարկեց ազգին նուիրուած հերոսներ-շրջապատուեցաւ աւազակախումբով որ երկիրը կը կողոպտեն անգթօրէն,տեղի-անտեղի
    մետալներ բաժնեց համակիրներ որսալու,և ով գիտէ քանի ուղղակի և անուղղակի դիակներ կան իր խիղճին վրայ ? Կը հասկնամ որ Status Quo-ն պահելը շատերուն գործին կու գայ որ չկորսնցնեն իրենց
    աթոռներն ու մենաշնորհները /ըլլան անոնք կուսակցութիւն կամ անհատ/ ,,,բայց ի սէր Աստուծոյ մի քիչ արդար ըլլանք -ով ՞է իսկական ՛՛արկածախնդիրը՛՛ որ Հայաստանի ճակատագրին հետ կը խաղայ ?

    • Հ.Շ. says:

      Սիրելի Հրանդ,

      Կրնամ հեշտօրէն լուր մնալ, քանի որ Վարչապետը տեղ մըն ալ չ՞երթար կոր, ոչ եկող օրերուն, ոչ ալ նախատեսելի ապագյին, եւ ան ոչ ինծի ոչ ալ իմ նմաններուն վաբշե կարիքը չունի, որ իրեն «պաշտպանեն»:

      Բայց անարդար է ըսածդ:

      Եթէ ինքը, եւ իր նախորդը չըլլային, մեր լեզուով

  9. Կարեն says:

    Պն Աբրահամյան, փորձեմ պատասխանել Ձեր հարցերին:ՍՍ-ի հրաժարականից հետո վարչապետությունը ստանձնի Կ. Կարապետյանը, կազմի նոր կառավարություն եվ անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ: Այս ալիքի վրա ընտրությունները հիմնականում նորմալ կանցնեն: Սա է նորմալ, առանց ցնցումների ճանապարհը:

  10. Հ.Շ. says:

    դիտեցի հանդիպումը

    կատարեալ ձախողութիւն

    մարդիկ նորէն պիտի մեռնին

    ան որ կրնայ բան մը ընել, յաջող

    ես կրցածս ըրի

    “Crónica de una muerte anunciada”…

    • Կարո Մելիքյան says:

      Եթե չունես ժողովոըրդ,ապա չունես նաև Պետություն; Դժբախտաբար, այս պարզ աքսիոման՝ որոշ մարդիք չեն հասկանում ;

  11. Seyran says:

    Հեղափոխությամբ եկած իշխանություններին հեղափոխությունն էլ խժռում է՝սկսած Փարիզյան կոմունայից…:Նիկոլ Փաշինյանի քաղաքական բառապաշարը սպառվել է՝այժմ ոչ թե վարչապետի հրաժարականը պահանջել,այլ պայմաններ դնել՝առաջիկա մեկ տարում ինչպիսի բարեփոխումներ պետք է իրականացնել,որ օրենքները վերանայել,ընդիմության ներկայացուցիչներին ընդգրկել կաղավարությունում,ընտրական հանձնաժողովի նախագահ առաջարկել ընդիմությունից և մեկ տարի հետո Ազգային Ժողովի նոր ընտրություններ անցկացնել:Այսպիսով սկսված շարժումը իր ընթացքը կշարունակի ստեղծարար ուղիով,այլ ոչ թե գնալով կմարի….

  12. Լավատես says:

    Թավշյա հեղափոխությունը հայերի՞ հնարածն է, թե՞ ուրիշների հնարածն է՝ ուրիշների, մյուս հարցը՝ հեղափոխական առաջնորդները այդպես լավ սերտել են ուրիշների փորձը ու սեփակա՞ն ուժերով են իրականացնում ուրիշների փորձը՝ ոչ մի նման բան, նույն ուրիշների դրածոներն են եւ իշխանությունում, եւ հեղափոխական առաջնորդների ու ուրիշների կողմից վարձատրվող կազմակերպությունների շքախումբն է՝ դեմքերին նայում ես՝ բոլոր լուսանցքային են, որոնց ամենամեծ մեղքն այն է, որ հայերին խաբում են ու ասում, թե իրենք ինչ որ իշխանություն ունեն ու սեփական խելքով են շարժվում: Դրածոն սեփական խելք ունի, բայց սեփական իշխանություն չունի, եթե ինքնագլուխ գործի, իրեն մեղմ ասած՝ գործից դուրս կանեն: Այդ տեսակետից ավելի բարոյական է նայվում իշխանության դրսեւորումը՝ ամեն կերպ հասկացնում է՝ այ ժողովուրդ, տեսնում եք, ես ս ու տ ա ս ա ն ե ՛մ, ինչքան ձեզ հասկացնեմ, որ դա իմ կամքով չի, ես դրածո եմ, եթե մի բան պատահի, էլի ես ստեղ կապ չունեմ՝ Ե Ս Դ Ր Ա Ծ Ո Ե Մ: Թե կարծում եք, թե Հյուսիսի մատն է խառը, հիշենք Մերձավոր Արեւմուտքի առաջին Թավշյա հեղափոխությունը՝ պարզ է, որ Հյուսիսը չէր դա կազմակերպողը, սրանք էլ են ուրիշների ԴՐԱԾՈՆ:
    Բայց ուրիշների հետ մենք գործ չունենք, ես համոզված եմ մեր հայ գենի ու մեր հայ աստծո զորության մեջ:

    • Ruben says:

      Անց ենք կենում… միայն անմահ
      Գործն է խոսվում լավ ու վատ.
      Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
      Ու մարդ կերթա անարատ։

      Սպասենք, տեսնենք Սերժին թույլ կտա՞ն փախչել… կամ էլ լավագույն դեպքում, Նիկոլը կդառնա չորրորդ «պատմա-քաղաքական» պարպիչը՝ Վազգեն Մանուկյանից, ԼՏՊ-ից, Րաֆֆիից հետո:

    • Լավատես says:

      Որոշ քոչվորներ մի քանի հազար տարի առաջ հասկացան, որ անասնապահությամբ զբաղվելը աշխատատար է, լավ է մարդկանց արածացնել՝ սրան նրան փող տալ ու դրանց միջոցով գռփել մնացածներին, հետո էդ գռփած փողերով էլի արածացնել տեղի անմակարդակին ու այդպես տարածվել տեղաբնիկների շրջանում՝ տեղական անասուններին փողով արածացնելով եւ տեղաբնիկներին խեղճացնելով: Հազարամյակների ընթացքում լիովին մշակվել է մարդուն անասնացնելու հակամարդկային մշակույթը եւ բարձր արդյունավետություն ձեռք բերել: Կան բնական քոչվորներ, որոնք իսկապես քոչվոր անասնապահությամբ են զբաղվում եւ միանգամայն խնդիր չունեն տեղաբնիկների հետ, դրա համար տեղաբնիկի մակաբույծը ոչ թե նման քոչվորն է, այլ այլասերված՝ տեղաբնիկ մարդու տականքից անասուն դարձնող քոչվորը: Որպեսզի վարակել ու հիվանդացնել տեղաբնիկին ու տականք դարձնել, անհրաժեշտ է նրան կտրել իր տեղական բնօրրանից՝ իր հողից, դրա համար գյուղացու կամ քաղաքացու կյանքը անելանելի է դարձնում իր հողի վրա, որ նա թողնի իր հողը ու լրացնի լուսանցքայինների շարքը կամ վտարում երկրից: Երկար է ստացվում: Կարճ ասած, այսօրվա քաղաքագիտությունը պետք է կոչվի քաղաքական մակաբուծաբանություն:

  13. Ruben says:

    Նիկոլ Փաշինյանի վարած կազմակերպված թատերական բեմադրությունը (Սերժ Սարգսյանի նախագիծը, սցենարը) նախատեսված է Սերժ Սարգսյանի «դասալքությունը» (փախուստը), առանց պատասխանատվության ՌԴ-ի առաջ, իրականացնելու համար:

    Սերժ Սարգսյանը արդեն պետական ծառայող չէ, ռուս սահմանապահների միջով չի փախնի եւ հնարավոր է կրկնի «Հայկական Հեղափոխական ֆեդերացիա»-ի (ՀՅԴ-ի) կառավարության փախուստը իրանական Ադրբեջանով՝ կառավարությունը փոխանցելով ««Հայկական» Հեղափոխական ֆեդերացիա»-ի (ՀՅԴ-ի) “թաքնված “տաղանդների”” ձեռքը:

    Իսկ հիմա «պայքարեք» գալիք Ալեքսանդրապոլի №2 պայմանագրի դեմ:

  14. Լավատես says:

    `եթե ինքնագլուխ գործի, իրեն մեղմ ասած՝ գործից դուրս կանեն` 🙂

    Լավ կլիներ, ապրիլի քսաներեքը հայերը նշեին միասնականության ու իրար ներելու տոն, իսկ քսանհինգը՝ վերածննդի տոն, ապրիլի քսանչորսը ինչպես կար՝ հիշատակի օր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30