Այսօր Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ դիմեց ուժային կառույցներին, հորդորելով՝ «Գեներալ, շարքային, սերժանտ կամ կապիտան, հանկարծ չփորձեք ժողովրդի համբերությունը, չհամարձակվեք: Ընդհանրապես, ես չեմ ուզում, որ մենք կրքեր բորբոքենք: Բայց մյուս կողմից սա կարող ենք համարել նաեւ վերջնագիր՝ եթե որեւէ մեկի «Ախրանայի» անունը կշոշափվի բռնությունների հետ կապված, հակահարվածը լինելու է ախրանայի շեֆի ուղղությամբ: Դադարեցրեք:»
Ապա Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խնդիրը ներհայաստանյան թշնամության էջը փակելն է»:
«Որեւէ մեկը չմտածի, թե՝ կարող է անպատիժ հանցանք գործել Հայաստանի հանրապետության ազատ եւ անկախ քաղաքացու նկատմամբ: Չհամարձակվեք:
Գեներալ Սարոյաններն ինձ լավ են ճանաչում, գիտեն, ես օդում բառեր ասող չեմ»-ասաց Փաշինյանը: Նրա այս խոսքերին հետեւեցին հանրահավաքի մասնակիցների՝ «Նիկոլ, Նիկոլ» ծափերով բացականչությունները:
Փաշինյանը նաեւ նկատեց, որ այս հանրահավաքներին եւ բողոքի ցույցերին մեծ թվով կանայք եւ աղջիկներ են. «Այս շարժման հզոր շարժիչ ուժը մեր կանայք են, մեր քույրերն ու դուստրերը: Հայաստանի հանրապետության քաղաքական ոչ մի գործընթացում կանանց այսպիսի մեծ ներգրավվածություն չի եղել: Սա մեր հպարտությունն է»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ