Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացում կատարեց, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում մարդկանց:
Ականատեսներից մեկը պատմում էր, որ ավտոերթ էր տեղի ունենում, և ոստիկանները հայհոյելով բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Պատահաբար ականատես եղա, թե ինչպես Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից բիրտ ձևով մարդկանց բերման էին ենթարկում: Ես հասա, երբ մեքենայի դռներն էին փակում, սա լկտիություն է, և մենք մեր վաղվա ակցիաներով պատասխան կտանք այդ լկտիություններին»:
Փաշինյանն ասաց, որ կհետաքրքրվի, թե քաղաքացիներին ոստիկանները ուր են տարել:
Լուսանկարը՝ factor.am-ի