Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի նորաբաց կայքը սխալ տեղեկություններ է մատուցում

Ապրիլ 21,2018 14:00

2004 թվականից գործող www.gov.am կայքը ՀՀ կառավարության պաշտոնական կայքն է եւ ներկայացնում է թե կառավարությանը, թե վարչապետին: Անցել է 14 տարի: Հայաստանի 15-րդ վարչապետ Սերժ Սարգսյանի համար ստեղծվել է www.primeminister.am կայքը: Թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը առանձնանում կառավարությունից, չի ասվում: Սակայն հազիվ 3-4 օրական կայքով սխալ տեղեկություններ են տարածվում:

Կայքի «Հայաստան» բաժնում գրված է, որ Հայաստանում կա 10 մարզ, 915 համայնք՝ 49 քաղաք, 866 գյուղ: Սուտ է: Հայաստանում 10 մարզ եւ 915 համայնք է ձեւավորվել 1995 թվականին: Սակայն 2016 թվականից սկսվել է համայնքների խոշորացումը, մինչ օրս խոշորացման 52 ծրագիր է իրականացվել ու այսօր Հայաստանում կա 502 համայնք, որոնցում՝ 1002 բնակավայր:

www.primeminister.am կայքի «Աշխատակազմ» բաժինը մշակման փուլում է: Ով էլ լինի կայքի պատասխանատուն, ակնհայտ է, որ արհեստավարժությամբ չի փայլում:

Ն. Գ.

«Առավոտ»

20.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30