Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կգա Հայաստան: Այս մասին հայտնել է «Հայկական ժամանակ»-ի աղբյուրը: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ նրա անունը ուղեւորների ցանկում է, եւ նա Հայաստանում կլինի վաղը՝ ապրիլի 21-ի լույս 22-ի գիշեր:
Լուսանկարում ՝ 2011-ի օգոստոսին «Թումո» կենտրոնում Սերժ Սարգսյանն ու Սերժ Թանկյանը: