ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին լուրերը հերքել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարությունից նշեցին, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:
Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Չարենցավանում, Հրազդանում, Գավառում և այլ քաղաքներում: