Լրահոս
Օրվա լրահոսը

Զուր գանգատ․ ցուցարարից դժգոհող ոստիկանի մոտ հիվանդանոցում ոչ մի խնդիր չի հայտնաբերվել

Ապրիլ 20,2018 22:15

Կես ժամ առաջ Գյումրի բժշկական կենտրոն է դիմել 1978 թվականին ծնված, մասնագիտությամբ ոստիկան Ա. Ս.-ն՝ գանգատվելով, որ ծնկան հատվածում տրավմա է ստացել․ Գյումրիում անցկացվող երթի ժամանակ իրեն խփել են մեքենայով։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, բուժզննությամբ նրա մոտ ոսկրամկանային ախտահարումներ չեն հայտնաբերվել։

Ցուցարարներից մի քանիսի պնդմամբ էլ, այս դեպքը տեղի է ունեցել ոչ թե քայլերթի ընթացքում, այլ դրա ավարտից 15-20 րոպե հետո, երբ ցուցարարներն արդեն հեռացել էին, և ոստիկանին մեքենայով հարվածողը չէր կարող ցուցարար որակվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30