Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզերի ոստիկանական բաժիններից մեկում մշակութային շոկ է եղել». Արայիկ Հարությունյան

Ապրիլ 20,2018 20:58

«Հեռավոր մարզերից մեկում երեք երիտասարդի բերման են ենթարկում ոստիկանական բաժին: Տղաներն ասում են՝ «ոչ մի բան չենք խոսելու, մինչեւ հանրային պաշտպանի չհրավիրեք»:

Բաժնում մշակութային շոկ է լինում, քանի որ մինչ այդ բերման ենթարկված որեւէ մեկը երբեւէ հանրային պաշտպան պահանջած չի լինում: Սա նշանակում է, որ մարդկանց իրավագիտակցությունը բարձրացել է»,-վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների այսօրվա հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նա ցուցարարներին հիշեցրեց, որ ոստիկանական բաժանմունք տարվելուց հետո պարտադիր է փաստաբանի պահանջելը:

«Մի թողեք, որպեսզի իրենց լուսանկարեն, ձեր տվյալները մի հայտնեք: Այսքանը, եթե անեք, շատ արագ կմիանաք ձեր ընկերներին, ինչպես այսօր է եղել»,-խորհուրդ տվեց Արայիկ Հարությունյանը: Նա նաեւ նշեց՝ ցուցարարները բողոքում են, որ բուհերի ու դպրոցների դռները փակում են իրենց առաջ: Այս պարագայում Հարությունյանն առաջարկեց Ոստիկանության  տեղեկատվական համակարգը կաթվածահար անել իրավական մեխանիզմով:

«Դպրոցներն ու բուհերը փակելը օրենքով նշանակում է պատանդ վերցնել: Երբ չեք կարողանում բուհից կամ դպրոցից դուրս գալ, զանգեք 1-02 ու ասեք, որ ձեզ պատանդ են վերցրել: Հավաստիացնում եմ, որ տասնյակ զանգերից հետո բոլոր դռները բացվելու են»,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը: Նաեւ տեղեկացրեց՝ վաղն իրենց աջակիցները Բեռլինում, Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի առաջ, եւ Աթենքում ցույցեր են կազմակերպելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30