Այսօր`ապրիլի 20-ի երեկոյան Իջեւան քաղաքում երիտասարդները «Ընդվզիր» եւ «Մենք ենք վաղվա օրը» գրառումներով պաստառներով Իջեւանի շուկայի մոտ միջպետական ավտոճանապարհի փակման գործողություն են իրականացրել:
Դրանից հետո միացրած ձայնային ազդանշաններով ավտոերթ է կայացել Իջեւան քաղաքի փողոցներով: Ավտոերթի առջեւից քայլել են անձրեւանոցներով երիտասարդներ:
Իջեւան համայնքի ավագանու անդամ Վահե Ղալումյանը հայտնեց, որ երթ կայացել է նաեւ երեկ եւ 2 օր առաջ: Վ. Ղալումյանն ասաց, որ ինքը հայտարարությամբ հանդես գալով`միացել է ժողովրդական շարժմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները` Անդրանիկ Սիմոնյանի