Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյան Արարատ Միրզոյանին ասել է՝ «ձեզ հետ ենք, միայն թե մի քիչ էլ դիմացեք, կանգնեք»

Ապրիլ 20,2018 20:15

«Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը Հանրապետության հրապարակում ասաց, որ ժողովուրդը ոտքի է ելել վերադարձնելու գողացված ուզուրպացված իշխանությունը. Հայաստանում արմենբաշի չի լինելու:

Մեր հեղափոխությունը տոտալ մասնակցություն եւ աջակցություն ունի Հայաստանի քաղաքացիների կողմից, մեր շարժման աշխարհագրությունը Աշոցքից մինչեւ Մեղրիի է: Հայաստանի տասնյակ վայրերում տեղի են ունենում անհնազանդության գործողություններ: Դպրոցներում անգամ, որոշ տնօրեններ են հանում Սերժ Սարգսյանի լուսանկարը ասելով՝ մեկա երեխաներն են հանելու:

Մեզ հասած տեղեկություններով բուհերում այսօր դասի չեն մասնակցել տասնյակ հազարավոր ուսանողներ, բուհերը դատարկ են: Բուհերում են միայն ուսխորհուրդիկները եւ բազեիկները»:

Արարատ Միրզոյանը նաեւ ասաց, որ իրեն երեկ մի բարձրաստիճան պաշտոնյա է մի կողմ քաշել եւ ասել, որ «ներսում ձեր հետ են բոլորը, բոլորը բոլորը, ասեց միայն թե մի քիչ էլ դիմացեք,  կանգնեք, մի քիչ էլ կանգնեք»:

«Սկսել են լուրեր հասնել, որ մարդիկ հրապարակավ շպրտում են իրենց ՀՀԿ տոմսերը, այստեղ պետք է դնեք աղբարկղ, որ մարդիկ հազարներով բերեն շպրտեն այդ կեղտը»:

Պարոն Միրզոյանը նաեւ ասաց, որ ոստիկանների մեծ մասն էլ իրենց հետ են, եւ նրանք պետք է հրաժարվեն երիտասարդներին ծեծելու եւ բերման ենթարկելու իրենց գործելաոճից: Արարատ Միրզոյանն ասաց, որ նրանց հետ պատրաստ են բանակցել մի թեմայով միայն՝ Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության կապիտուլյացիայի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30