Լրահոս
Օրվա լրահոսը

«Տե­ղեկատվական և հեռա­հա­ղոր­դակ­ցա­կան համակարգերի և ցանցերի աշ­խա­­տան­­քին անօ­րի­նա­կան միջամտու­թյունը խափանվել է». ԱԱԾ

Ապրիլ 20,2018 20:00

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրա­վասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տե­ղե­կատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատ­վա­կան պա­շարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրակա­նա­ցումը, բացահայտել և կանխել է Հայաստանի Հանրապետության պետական կառա­վարման տար­բեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռ­հար­­ձակ­ման հերթական դեպքը։

Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տար­բեր մար­­մինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանց­ված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցան­ցե­րում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենա­հա­­նելու և Ավստրալիայում գրանց­­ված IP-հասցեի սերվերին փոխանցելու։

ՀՀ ԱԱԾ աշ­խատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ տե­ղեկատվական և հեռա­հա­ղոր­դակ­ցա­կան համակարգերի և ցանցերի աշ­խա­­տան­­քին անօ­րի­նա­կան միջամտու­թյունն անհապաղ խափանվել է՝ հիշյալ վնասաբեր ծրագրերը վնասազերծվել են, և տեղեկատվության արտահոսքը կանխվել է։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի («Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը») հատկանիշներով քննվող քրեական գործով ուղարկվել են իրավական օգնության միջնորդություններ, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ձեռնարկվում են մեծածա­վալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ վերը նշված վնասա­բեր ծրագրերը մշակող և օգտագործող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղու­թյամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30