Այս պահին Հայրապետության հրապարակում հանրահավաքի են պատրաստվում: Մինչ այն կմեկնարկի, ցույցի կազմակերպիչները ընթերցեցին քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի նամակը:
Հիշեցնենք, որ Տիգրանն այս պահին ոստիկանությունում է:
Տիգրան Մազմանյանը գրել էր. «Ես գտնվում եմ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահպանման վայրում, բայց խնդրում եմ չանհանգստանալ, քանի որ ինձ պահելով անազատության մեջ չեն կարող վերացնել իմ ազատությունը: Ես վստահ եմ, որ ես շատ ավելի ազատ եմ, քան՝ ինձ ձերբակալողները եւ նրանց ապօրինի հրաման տվածները: Չգիտեմ որքան ժամանակ կգտնվեմ անազատության մեջ, բայց կասեմ մի բան՝ գլուխներդ բարձր, հաղթանակը մոտ է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ