Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել

Ապրիլ 20,2018 18:45

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։ Նա նաև կոչ է արել Թուրքիայի փողոցներից, հրապարակներից, դպրոցներից, այլ պետական-հասարակական հաստատություններից հեռացնել ցեղասպանագործների անունները և քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

«Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ 1915թ․ տեղի ունեցածը ոչ թե կոտորած/ ջարդ/ ցեղասպանություն է եղել, այլ սովորական «ռազմական միջոցառում»։ Հայոց ցեղասպանության որպես հասարակ մի երևույթ ներկայացնելը, տեղի ունեցածն առավել մեղմ գույներով նկարագրելը, կատարվածի հերքումը այդ պաշտոնական վարկածի մի մասն են դարձել։ Հերքումը նպաստել է ատելությամբ պայմանավորված հանցագործությունների սովորական դառնալուն և Հանրապետության պատմության մեջ փոքրամասնությունների դեմ ատելությամբ պայմանավորված բազմաթիվ հանցագործությունների իրականացմանը։

Ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերը արդեն 103 տարի պայքարում են իրենց հետ պատահած ողբերգության դիմաց արդարության հասնելու համար։ Սակայն ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր՝ ամբողջ երեք սերունդ, արդեն հրաժեշտ են տվել կյանքին՝ առանց ճաշակելու արդարությանը հասնելու բերկրանքը: Եթե Հայոց ցեղասպանությունը քննարկվի այն վայրում, որը հենց դրա տեղն է՝ Թուրքիայի խորհրդարանում, ապա կդադարի դառնալ այլ երկրների խորհրդարանների քննարկման թեման»,- նշել է Փայլանը։

Հայ պատգամավորը հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներ թեկուզ երկարատև տարիներ անց, սակայն ի վերջո առերեսվել են իրենց անցյալի հետ՝ ճանաչելով իրենց կողմից կատարված ցեղասպանությունները և դրանց զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելով։ Այս առումով Փայլանը բերել է Արգենտինայի, Պորտուգալիան, Իսպանիայի օրինակը։ Նրա խոսքով՝ նման մի գործընթաց պետք է կատարվի նաև Թուրքիայում, ինչը կնպաստի միջազգային հանրության աչքում Թուրքիայի հեղինակության բարձրացմանը և երկրի ներսում հասարակական համերաշխությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը։

Աղբյուր`  ermenihaber.am/Agos

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30