Մաշտոց-Ամիրյան փողոցներում լարված իրավիճակ է: Մեկը մյուսի հետեւից բերման են ենթարկվում երիտասարդներ, որոնք տարվում են ոստիկանական բաժանմունքներ:
Մեծահասակները մոտենում են ոստիկաններին եւ փորձում խոչընդոտել երիտասարդներին ոստիկանական ավտոմեքենաներ մտցնելու գործընթացին: Ոստիկանները մի կողմից մտցնում են մեքենաներ, մյուս կողմից երիտասարդները փորձում են մեքենայի դուռը բացել եւ իջնել:
Երիտասարդներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց՝ «Դուք հայ եք, ձեր ֆորման ազգություն չի փոխում: Մենք պայքարում ենք, որ դուք ձեր ու մեր քույրերը, մայրերը ապրենք օրինական երկրում: Հայաստանում, ամեն օր քաղաքացիների իրավունքները խախտվում են»:
Այս պահին էլ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ոստիկանները ճանապարհը բացում են, երիտասարդ ցուցարարները՝ փակում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ