Վանաձորում մի խումբ երիտասարդներ քայլում են քաղաքի կենտրոնական փողոցներով, իրազեկելով երեկոյան տեղի ունեցող հանրահավաքի մասին: «Միացում» եւ «Վանաձորը Սերժին ասում է՝ ո՛չ» վանկարկումներով, երթի մասնակիցները վանաձորցիներին եւս մեկ անգամ կոչ են անում միանալ ցույցին:
Իսկ անցնող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում երիտասարդներին:
Բացի այդ, քաղաքի տարբեր հատվածներում՝ տնտեսական եւ մի շարք այլ խանութների տարածքներում փոքր թղթերի վրա գրված եւ տեղադրված է «Քայլ արա, մերժիր Սերժին» արտահայտությունը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ