Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ. խաղաղ ցույցերի իրավունքը ցուցարարներին իրավունք չի վերապահում ուժով մտնել շինություններ և խանգարել գործընթացներին

Ապրիլ 20,2018 17:57

Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերի 8-րդ օրը ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) կառուցողական երկխոսության կոչ է արել կողմերին:

«Ես ողջունում եմ մարդկանց քաղաքացիական ներգրավվածությունը, որոնք խաղաղ ցույցերի միջոցով պաշտպանում են իրենց ազատության և խոսքի իրավունքները,- ասել է Սանչես Ամորը:- Այս իրավունքը պետք է հարգվի իշխանությունների կողմից, և ես հաշվի եմ առնում անհամաչափ ուժի կիրառման մասին տեղեկությունները: Միաժամանակ, ես հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցերի իրավունքը ցուցարարներին իրավունք չի վերապահում ուժով մտնել շինություններ և խանգարել գործընթացներին: Ես բոլոր կողմերին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել՝ ապահովելու հայերի՝ խաղաղ կերպով իրենց կարծիքն արտահայտելու  իրավունքը, և ոչ եմ անում արագ վերադառնալ կառուցողական երկխոսության: Այս համատեքստում մամուլի ազատությունը կարևոր նշանակություն ունի, և լրագրողները պետք է պաշտպանված լինեն բռնության ցանկացած ձևից»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30