Ցուցարարները Մաշտոցի պողոտան՝ Ամիրյան խաչմերուկը մի տեւական ժամանակ փակ պահեցին՝ պարալիզացնելով երթեւեկությունը: Ոստիկաններին չհաջողվեց նրանց համոզել փողոցը բացել: Պողոտան բացելու համար ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մի խումբ ցուցարարների:
Ֆրանսահայ մի կին նույնպես փողոցում էր ՝ ցուցարար երիտասարդների կողքին:
«Տիկին Գոհար, եկեք այս կողմ, մեքենան առաջ չգա, ձեզ վնասի»,- ոստիկանի այս կոչին ֆրանսահայ կինը պատասխանեց՝ տիկին չէ, մենք քույր ու եղբայր ենք: Նա առաջարկեց ոստիկաններին. «Մենք մնում ենք, դուք գնում եք»:
Ցուցարարները նրա ձեռքը համբուրեցին ու շնորհակալություն հայտնեցին:
Տիկինը ոստիկանի ուսադիրներին նայելով, նկատեց՝ աստղը մեկն է ու առաջարկեց՝ եթե միանաք, երկրորդը կունենաք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ