16 թաղամասում այս պահին նույնպես փողոցները փակ են ցուցարարներով: Այստեղ նրանք ոստիկաններին կոչ են անում միանալ, իսկ երիտասարդ մի ցուցարար լրագրողներին ասաց, որ ոստիկանները իրենց բերման այստեղից չեն ենթարկում, իրենք ոստիկանների հետ փոխհամաձայնության են եկել, իր համոզմամբ, ոստիկանները շուտով իրենց կմիանան:
Այստեղ մի կին «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին էր պահանջներ ներկայացնում.
«Պահանջում եմ Նիկոլից իրավիճակը կարգավորել: Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, երկուսիդ էլ ասում եմ, եթե պետք է թողեք այդ աթոռը, ընտրեք սուրբ տապանի կառուցումը, վարչապետ, պահանջում եմ սուրբ տապանի կառուցումը»,- այսպիսի ելույթ էր ունենում ցույցի ներկա մի կին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ