Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեչ մեկիդ գործը չէ, դասերը լավ սորվել ենք, թե չէ»․ Գյումրեցի ցուցարար երեխաները՝ ոստիկանապետին

Ապրիլ 20,2018 16:57

Գյումրիում անհնազանդության ցույցերը շարունակվում են: Այսօր ցուցարարները, որոնք նախորդ օրերի հետ համեմատ, այս պահի դրությամբ սակավաթիվ են, Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվեցին դեպի բուհեր ու տարբեր թաղեր՝ հասարակությանը իրենց միանալու կոչեր հնչեցնելով ու իրազեկելով՝ ժամը 18․00-ին Թատերական հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։ Ավտոմեքենաների վարորդները պարբերաբար ազդանշաններ էին տալիս՝ ի նշան հավանության։ Այսօրվա ցուցարարերի մեջ զգալի թիվ էին կազմում դպրոցահասակները։ Գյումրու Անի թաղամասում ցուցարարները, Շիրակի պետական համալսարանի փակ դարպասներից միանալու կոչ անելուց հետո, շարժվեցին դեպի «Հակոբ Մծբնեցու» եկեղեցու բակ։

Ի դեպ, այն կարելի է համարել Գյումրու ամենաքաղաքականացված հատվածը, այստեղ հավաքվող տարեց տղամարդիկ կարծես ամեն օր միտինգի դուրս եկած լինեն, նրանք տարբեր քաղաքական հարցեր են քննարկում՝ խստորեն քննադատելով իշխանավորների կառավարումը։

Ինչևէ, այստեղ տարեց տղամարդիկ հանդես եկան ունկնդիր դերում՝ հնարավորություն տալով երիտասարդներին արտահայտելու իրենց կարծիքը «ժողովրդական թավշյա հեղափոխության» մասին։

Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետը, որն ամբողջ ընթացքում մի խումբ ոստիկանների հետ հսկում էր երիտասարդների իրազեկման ցույցը, եկեղեցու դիմաց մեքենան նստելիս՝ մի դպրոցահասակ տղայի հարցրեց՝ «Ազիզ, դասերդ լավ սորվե՞լ ես»։ Ոստիկանապետի հարցնելու ձևը վիրավորական թվաց դպրոցահասակ ցուցարարներին, նրանց մոտ կարծես այնպիսի տպավորություն էր, որ իրենց մասնակցությունը ցույցին լուրջ չի ընդունվում պաշտոնյայի կողմից, նա հեգնում է: Տղաներից մի քանիսը վիրավորված ու բավական կոշտ արձագանքեցին։ « Հիմա ինչ բոլորին պիտի հարցնե՞ք, դասերդ լավ սովորե՞լ ես»,- ասաց ցուցարար դպրոցականներից մեկը, մյուսն էլ շարունակեց․ «Հեչ մեկիդ պրոբլեմը չէ՝ դասերը սովորել ենք, թե՞ չէ»։

Երիտասարդ ցուցարարներից մեկը հորդորեց կոպիտ չխոսել ոստիկանապետի հետ, քանի որ «տարիքով մարդ է»։

Ցուցարարները Գյումրու Անի թաղամասից շարժվեցին Մուշ թաղամաս՝ իրազեկելու ժամը 18․00-ին Թատերական հրապարակում անցկացվող ակցիայի մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30