Վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ ուղղված ցույցի մասնակիցներն այժմ Իսակովի պողոտայում են: Բազմամարդ երթի մասնակիցները դադար են վերցրել ԱՄՆ դեսպանատուն չհասած հատվածում եւ սպասում են, որ շարժումը մեկնարկի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ:
Ավելի վաղ նրանք եղել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ մինչ այդ՝ Աջափնյակում, որտեղ երկու վարորդներ իրենց բեռնատարներով միացան շարժմանը եւ փակեցին Կիեւյան կամուրջ-Հալաբյան փողոց հատման վայրը:
Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցներին պարբերաբար հիշեցնում է, որ այսօր 19:00-ին Հանրապետության հրապարակում հերթական հանրահավաքն է սպասվում, ընդ որում, Փաշինյանի խոսքով, կարեւոր ասելիք կա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ