Թումանյան-Սարյան փողոցի խաչմերուկը փակած մի խումբ ցուցարարների քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին, ընդ որում, այն ժամանակ, երբ փողոցն արդեն բաց էր, նրանք էլ՝ մայթերում:
Ուսանողները բողոքի ակցիան, այնուհանդերձ, շարունակում են: Նրանք, երբ լուսակրի կանաչ լույսն է վառվում, դանդաղ ընթացքով, խմբերով անցումներով անցնում են՝ թույլ չտակով, որ դրանից հետո երթեւեկությունը շարունակվի: Ոստիկանները հորդորում են կայանած վարորդներին շարժվել առաջ, ասելով՝ «ճանապարհը ձերն է, գնացեք»: Վարորդները արձագանքում են՝ «հո մարդկանց վրայով չե՞նք գնա»: Այդ հատվածում ժամանակ առ ժամանակ երթեւեկությունը այսպես խափանվում է:
Արշակունյաց պողոտայի երթեւեկությունը նույնպես խափանվել է, «Իմ քայլը» նախաձեռնության անդամները կոչերով միացան «Սինոփսիս» ընկերության հատվածում առավոտից ցույց անող քաղաքացիներին: Այդ հատվածում մեքենաները ազդանշաններով աջակցում են ցուցարարներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ