Ապրիլի 17-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են գյուղի 66-ամյա բնակչի, որը մահացել էր ապրիլի 14-ին: Կոթեցին ինֆարկտից հանկարծամահ է եղել իր տան դարպասի մոտ, երբ ճամպրուկը ձեռքին Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնում:
Կոթի գյուղից հայտնեցին, որ տղամարդը նախկինում, այդ թվում`երկու ամիս առաջ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ