ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը աջակցություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերին:
«Ինչպես մի անգամ ասել է Մարտին Լյութեր Քինգը, «կգա մի ժամանակ, երբ լռությունը դավաճանություն կլինի»: Քանի որ մեզնից շատերը հետևում են Հայաստանում քաղաքացիների բողոքին, մեզ բոլորիս համար կարևոր է հստակ հայտարարել, որ մենք կանգնած ենք Հայաստանում կոռուպցիայի դեմ և ազատության ու արդարության համար պայքարող երիտասարդ անհատների կողքին: Ես զորակցություն եմ հայտնում նրանց պայքարին՝ հանուն արդար Հայաստանի»,- ասել է Նազարյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ