Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցը փակած տարեց վարորդին ոստիկանները քաշքշելով տարան՝ վարորդը ուշագնաց եղավ

Ապրիլ 20,2018 15:32

Նիկոլ Փաշինյանը ցուցարարների մի մասի հետ Մալաթիայում է: Նա ցուցարարներին կոչ արեց մի պահ կանգնել եւ հարգել Վահան Զատիկյանի հիշատակը, նաեւ բոլոր կռված տղաների, իսկ ողջ ու առողջ ազատամարտիկներին կոչ արեց հարգանքի տուրք մատուցել:

Իսկ Արշակունյաց պողոտայում, ինչպես հայտնել ենք, վարորդներից մեկը շրջեց իր մեքենան  փողոցի լայնությամբ եւ հրաժարվեց շարժվել: Ճանապարհային ոստիկանությունը վարորդին զգուշացրեց, որ հատուկ միջոցներով մեքենան դուրս կբերեն՝ վարորդին էլ մեջը: Սակայն նրա ակցիային միացավ մի նոր մեքենա՝ «Մերսեդես» մակնիշի: Այս մեքենայի վարորդը նույնպես երթեւեկելով պողոտայով՝ շրջեց իր մեքենան հորիզոնական դիրքով ու կայանեց:

Քիչ անց երկու ավտոքարշակ բերեց ոստիկանությունը: Քարշակների օգնությամբ երկու մեքենաները դուրս բերեցին, սակայն երրորդ մեքենան շրջվեց եւ նույն հորիզոնական դիրքով փակեց փողոցը: Ոստիկաններին հաջողվեց մտնել նրա մեքենան եւ վարորդին դուրս բերել մեքենայից:

Վարորդը տարեց մարդ էր, ասաց, որ Գառնիկ Իսրայելյանն է, քաղաքացիություն չունի: Նրան տեղափոխելով փողոցի այլ հատված՝ մի խումբ ոստիկաններ ձեռք ու ոտքը բռնելով՝ բռնի ուժով, քաշքշելով փորձեցին մտցնել ոստիկանական մեքենա: Վարորդի ինքնազգացողությունը վատացավ, նա ուշագնաց եղավ:

Ցուցարարները հորդորեցին ոստիկաններին շտապօգնություն կանչել, բաժին չտանել, այնուամենայնիվ, նրան մտցրեցին մեքենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30