13:50-ին ոստիկանները Կորյուն փողոցում մի քանի երիտասարդի եւ աղջկա բերման ենթարկեցին: Մի կին փորձում էր հետ պահել նրանց: Նա զայրացավ. «Արդեն շորերս եք հանում, անամոթներ»: Կնոջը իջեցրին, բայց մյուսներին տարան:
«Տարել են իմ հետ աշխատողին, ինքը ոչինչ չէր արել: Վտանգավոր է փողոցում կանգնելը: Տղան ոչինչ չէր արել: Ընդմիջում էր, դուրս էինք եկել ուտելիք առնելու: Տանելու են 50 000-ը վերցնեն ու բաց թողնեն: Դա շնորհք չէ»,-նեղսրտեց տիկինը:
Բերման ենթարկված նրա աշխատակցի անունը Մովսես էր: «Բա արժի՞ ստեղ ապրել, ինչքան շուտ փախնես, էնքան լավ»,-բարկացավ նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ