Ցուցարարները ձեռքերով շղթա են կազմել, որպեսզի Կիեւյան փողոցում եւ Հալաբյանի սկզբնամասում կանգնած, ճանապարհը փակած բեռնատար մեքենաներին պաշտպանեն: Վարորդները մեքենաները թողեցին Կիեւյան կամրջի սկզբնամասում եւ միացան ցույցին:
Վարորդներից մեկն ասաց, որ միանում է ցույցին եւ ուզում է, որ իր երեխաները լավ ապրեն. «Ես ապրել եմ լավից-վատից: Ուզում եմ, որ երեխեքս էլ լավ ապրեն: Ռուսաստանից նոր եմ եկել: Հայրենիքս շատ եմ սիրում, բայց ուզում էի հեռանալ»:
Նա հավաստիացրեց, որ ոստիկանությունը դեռեւս չի անհանգստացրել իրեն, բայց չի բացառում, որ կմոտենան:
Ոստիկանները կոչ են անում բեռնատարներին բացել փողոցը:
Փաշինյանի հորդորով, վարորդների անվտանգության նկատառումներով ցուցարարները շրջափակել են վարորդներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ