Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի առաջնությունում հաղթող դարձած «Արցախ» թիմի անդամներին:
Նախագահը կարեւորել է այդ հաղթանակը՝ նշելով, որ դա մարզիկների եւ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ համառորեն պետք է ձգտել հասնել նոր հաջողությունների՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար, Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ