«Տիկին, գնացեք զբաղվեք ձեր տնային գործերով»,- ցուցարար կանանցից մեկին ասաց ոստիկաններից մեկը: Արշակունյաց 41 հասցեի մոտակայքում փողոցը փակված է: «Ձեր աման-չամանը թողել-եկել եք, որ ի՞նչ»,-նեղսրտեց ոստիկանը:
«Ես իմ երեխեքի համար եմ անում, պայքարում եմ…Գոնե իմանայինք, որ հոգով մեր հետ եք»,- ասաց մի կին: «Ձեր բան ու գործի անունն ինչ ա՞, մարդ բռնող»,-նախատեց մեկ ուրիշը:
Կիեւյան կամրջի մոտ եւս երեք խոշոր մեքենաներ փակել են երթեւեկությունը: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ եւ ողջագուրվեց վարորդների հետ: Նա փողոցներ փակելու կոչ էր արել բեռնատարների վարորդներին: Վարորդներն ասացին, որ ոստիկանները չեն անհանգստացրել իրենց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ