Երեւանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակից Սերգեյ Ղահրամանյանը եւս Արշակունյաց պողոտայում ընթացող ցույցի վայրում էր:
«Դուրս ենք եկել, որ բռնություն չլինի հանկարծ, որովհետեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան տարածքում»,-իր ներկայությունն այդպես բացատրեց Ղահրամանյանը: Նա ասաց, որ «Սինոփսիսի» աշխատակիցները չեն փակել փողոցը, ցույցի մասնակիցների մեջ այլ հիմնարկությունների աշխատողներ էլ կան:
Իրենց գրասենյակից հանված նկարներին էլ անդրադարձ եղավ: Նա շեշտեց. «Բոլոր նկարներն են հանվել: Եվ «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրենն է որոշել, որ բոլորը հավաքվեն»:
Երիտասարդները ավելի ուշ փակեցին կրկեսին հարող բոլոր փողոցների խաչմերուկները: Երթը շարունակվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ