12:41-ի դրությամբ Պուշկին-Սարյան խաչմերուկը կրկին փակ էր, ինչպես 2-3 ժամ առաջ էր: Երիտասարդների ձեռքերին տարբեր կոչերով թռուցիկներ են: Երիտասարդները դրանք փակցնում էին նաեւ մեքենաների ապակիների վրա:
Նրանք հասան կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, բայց չմոտեցան մասնաշենքի հետնամուտքին, որովհետեւ ոստիկանությունը հսկում է տարածքը:
Զուգահեռ Արշակունյաց պողոտայում ցույցի էին դուրս եկել Թերլեմեզյան քոլեջի ուսանողները: Ըստ տեղեկությունների, մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկել: Արշակունյաց պողոտան եւս ժամը 13-ի դրությամբ փակված է, «Սինոփսիսի» եւ այդ տարածքում գտնվող հաստատությունների աշխատակիցները միացան ցուցարարներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ