Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ ուզում են ապրիլի 24-ին առերես հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 20,2018 13:11

«Եթե ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը լինելու է Ծիծեռնակաբերդում, ենթադրում եմ, որ մարդիկ ուզում են այդ օրն առերես հանդիպում կազմակերպել նրա հետ»,- հարցին՝ պատրաստվո՞ւմ են ապրիլի 24-ին ցույցեր և այլ նախաձեռնություններ իրականացնել, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Պարոն Փաշինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին մարդկանց հոսքն օգտագործելու հարցը դեռ կքննարկեն և եթե տեսնեն, որ այդ տարբերակն աջակցություն ունի, լրջորեն կմտածեն նաև դրա իրագործման մասին. «Ինչպե՞ս կարելի է չնախատեսել ինչ-որ բան. պարզ է՝ ՀՀ ցանկացած քաղաքացի ապրիլի 24-ին առնվազն պարտավոր է այցելել Ծիծեռնակաբերդ: Պիտի նախաձեռնենք, քանի որ այս իշխանության քայլերն անարգանք են ցեղասպանության, ապրիլյան զոհերի հիշատակին: Բայց այս պահին ես որևէ բան ասել չեմ կարող: Եթե ժողովուրդն ուզում է, որ այդպես լինի, պետք է ենթադրել, որ կարող նաև այդպես լինել»:

Լրագրողների հետ զրույցում պարոն Փաշինյանը վստահեցրեց՝ ի վերջո Բաղրամյան 26-ի դռները բացելու են իրենց առաջ:

Թերահավատությանը՝ ինչպե՞ս են դա անելու, եթե օր օրի ոստիկանությունն ավելի շատ թվով մարդկանց է բերման ենթարկում, պարոն Փաշինյանը տեղեկացրեց, որ դրան հասնելու են:

Նաև հայտնեց, որ բերման ենթարկվածների հարցերով զբաղվում է Արայիկ Հարությունյանը և կազմակերպում կարիքների գնահատում ու համապատասխան աջակցություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30