Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն այնքան վախեցած է, որ կալանավորներին դատարան չեն բերում». «Սասնա ծռերի» փաստաբան

Ապրիլ 20,2018 13:04

2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 11-ի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ այս գործով նախորդ դատավորի՝ Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին եւ որպես նոր դատավոր նշանակվել է Արշակ Վարդանյանը:

Նա այսօր ոչ թե գործի քննությունը նորից սկսեց, այլ որոշեց շարունակել ընդհատված տեղից: Ամբաստանյալներին սակայն ոստիկանները դատարան չէին բերել: Դատավորը ներկա մի քանի պաշտպաններին հայտնեց, որ տեղեկություններ չունի ամբաստանյալներին չներկայացնելու պատճառների մասին:

Նիստը հետաձգվեց եւ դատավորի որոշմամբ այդ գործի քննությունը կկայանա յուրաքանչյյուր ուրբաթ, ժամը 11.00-ին:

Ամբաստանյալներից Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ «իշխանությունն այնքան վախեցած է, որ ոստիկանները կալանավորներին դատարաններ չեն բերում, որովհետեւ որոշակի մտավախություններ ունեն»: Հարություն Բաղդասարյանը, սակայն, համոզված է, որ ցույցերը չեն կարող խնդիրներ առաջացնել ամբաստանյալներին դատարան տեղափոխելու առնչությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30