Շարունակվում են ընդդիմության բողոքի գործողությունները: «20 հոգի դուրս եկաք, սաղ ձեզանից հետո ցեպոչկով դուրս են գալու»,-շղթա կազմած ոստիկաններին ասում էր ցուցարարներից մեկը: Ցուցարարները կոչ էին անում միանալ իրենց:
«Գիտե՞ք չէ, տղերք, Արամ Առաջինը գալիս է, ինքնաթիռի մեջ է»,-ասում էր մեկ ուրիշը:
Ոստիկանները սկսեցին մի քանիսին քաշքշել, նրանցից 10 հոգու նստեցրին համար 1 ավտոբուսը: Նրանցից 3-ը անչափահաս են, ֆիզմաթ դպրոցի տղաներ:
«Ես էլ եմ ուզում գնալ էնտեղ, դուռը բաց»,- ճչում էր մի տարեց կին: Մարդիկ անհանգստանում էին, թե ուր են տանում երիտասարդներին:
Ավելի վաղ 7 հոգու էին բերման ենթարկել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ