«Միակ տարին է երեւի 2018 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողներին՝ գալ ու ներդրումներ անել։ Միակ տարին էր, եւ այդ տարին մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ», հայտարարել է Սերժ Սարգսյանը։
«ՉԻ» – Մինչեւ հիմա 7,5 տոկոսանոց աճը ներկայացվում էր որպես ՀՀԿ-ական կառավարության գործունեության արդյունք, իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ դա տեղի է ունեցել միտինգների բացակայության շնորհիվ։ Իսկ միտինգ անողը կամ չանողն ընդդիմությունն է։ Այսինքն՝ 7,5 տոկոսանոց տնտեսական աճն արձանագրվել է ընդդիմության շնորհիվ։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ վարչապետի պաշտոնը չվստահել ընդդիմությանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում