Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն այս պահին գտնվում է ազատության մեջ: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իր ազատությունն անհիմն են սահմանափակել:
Հիշեցմանը՝ ՀՀԿ-ական պատգամավորներն իրեն գնացել են այցի, նա այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ականները պիտի գան Ազատության հրապարակ, և Սերժ Սարգսյանը մնա մենակ»:
Դավիթ Սանասարյանը պատմեց. «Ոստիկանները մոտեցան ու բռնի ուժող ինձ մտցրին մեքենա: Մենք հարցում ենք՝ ինչի՞ համար, պատասխան չկար: Ասեմ, որ մենք էինք փողոցը բացել, ոչ թե իրենք: Երբ հրապարակ մոտեցան, մենք արդեն փողոցը բացել էինք: Շնորհակալություն ոստիկաններին, որ մի քանի ժամ հանգստացա: Ինձ գազելով են բերման ենթարկել»:
Հարցին՝ տեղեկություն ունի՞ բռնության ենթարկված և իր հետ բերման ենթարկված քաղաքացի Քրիստինե Պողոսյանից, պարոն Սանասարյանն ասաց. «Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների կողմից է նա բռնության ենթարկվել: Նա մոտեցել է ոստիկաններին և ասել, որ իրեն ծեծել են, այդ ժամանակ ոստիկանները նրան բերման են ենթարկել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ