Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը» չի պատրաստվում արձագանքել երկխոսության կոչերին. «Ժողովուրդ»

Ապրիլ 20,2018 12:07

Իշխանության կողմից արվող կոչերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահի դրությամբ չի պատրաստվում արձագանքել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է երկխոսության գնալ իշխանության հետ, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց բարձրախոսով. «Քայլ արա, մերժիր Սերժին»։

Փաշինյանը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախագահի՝ երկխոսության առաջարկի մասին նշել է. «Նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա՝ ոչ թե համաձայնելու, այլ քննարկելու։ Որ Արմեն Սարգսյանը ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից»։

ՔՊ մեկ այլ անդամ՝ Արարատ Միրզոյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Նորընտիր նախագահը նախ թող տեղեկանք ներկայացնի, որ ինքը 2011 թվականից հետո Բրիտանիայի քաղաքացի չէ։ Իսկ մնացածը…մենք շարունակում ենք մեր ընթացքը։ Թող իրենք մտածեն։ Իրենք իրենց դրել են օրենքից դուրս։ Թող մտածեն՝ ինչպես են անելու, որ նահանջեն եւ դուրս գան այս իրավիճակից»։

Դիտարկմանը, թե իշխանությունը դեռեւս չի պատրաստվում նահանջել, ՔՊ-ն էլ իր հերթին չի նահանջում, ելքը ո՞րն է լինելու, Միրզոյանն ասաց. «Իրենք նահանջելու են. Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության իշխանությունը Հայաստանում չի լինելու»։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30