Այսօր ժամը 11.00-ի տվյալներով՝ ոստիկանության Երեւան քաղաքի բաժիններ բերման է ենթարկվել 52 ցուցարար: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երեւանի մի շարք վարչական շրջաններում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարները փողոցներ են փակել, նրանց եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է եղել:
Մեզ հետ զրույցում փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում կան բերման ենթարկված անչափահաս ցուցարարներ: Նա նաեւ նշեց, որ իր տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ցուցարարներին բերման ենթարկելու հիմքեր հիմնականում չեն եղել: Փաստաբանի խոսքով՝ ցուցարարները պարզապես կանգնած են եղել մայթեզրերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ