Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների շարունակական պայքարի, Սերժ Սարգսյանի «փշալարերով վարչապետացման» եւ մի շարք ներքաղաքական իրադարձությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է թատերական գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ։
– Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ազդեցիկ գործիչներին կոչ էր անում միանալ ժողովրդական պայքարին։ Դուք ինքներդ կմիանա՞ք եւ ձեր հերթին ազդեցիկներին կոչ կանե՞ք գալ Հայաստան, ասենք, նույն Սերժ Թանկյանին եւ մյուսներին։
– Ես դժվար թե մասնակցեմ, որովհետեւ գիտեմ, որ արդյունք չի լինելու։
Մի անգամ էլի միտինգ էր, ընկերներիցս մեկն ասաց, գնանք մի տասը րոպեով, ասեցի, որ ես ցույցերի չեմ մասնակցում, բայց գնացի, Արցախի հետ կապված
ինչ-որ ցույցեր էին, հայրենասիրական մղումներով լուրջ բան էր։ Գնացի կատաղած, մարդկանց աչքերը արյունը լցված, չարացած, ասածս ինչ է. անգամ ամենածանր ու լուրջ պահերին երբեմն պետք է թեթեւ լինել, այդքան չարություն չկուտակել, հումորային եղեք, թե չէ, շատ է ամեն ինչը ֆաշիստական։
Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, սուտ է, հումորը կփրկի աշխարհը, երբ որ հումորով ես վերաբերվում աշխարհին, ամեն ինչ ավելի համով է։
Ես հետեւում եմ, փառք Աստծո՝ Փաշինյանի մոտ հումոր կա, մոտեցում կա, բայց մնացածի մոտ՝ չէ, չարությունը շատ է: Ինչ ասեմ, համբերություն եմ ցանկանում մեզ բոլորիս։
Իսկ երկիրը միանգամից չի փոխվում, հետեւողական աշխատանք է պետք։ Հրեան ինչո՞վ է ուժեղ՝ հսկայական ինֆորմացիայով եւ այդ ինֆորմացիան վերլուծելու կարողությամբ։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում