Այս պահին լարված իրավիճակ է նաև Ազատություն պողոտայում:
Երթևեկությունը վերականգնվել է, սակայն ցուցարարները շարունակում են մնալ մայթերին, ոստիկանները շղթա են կազմել նրանց առաջ՝ թույլ չտալով մոտենալ փողոցին:
Հրահանգներ տալիս է Արաբկիրի ոստիկանապետը: Նախնական տեղեկություններով՝ շուրջ 7 քաղաքացու բերման ենթարկեցին՝ 2-ը կանայք: Բերման ենթարկվածները երազ մակնիշի մեքենայով տարվեցին ոստիկանական բաժանմունքներ:
Ազատության պողոտայի երթևեկությունը վերականգնվել է, սակայն ցուցարարները շարունակում են մնալ մայթերին, ոստիկանները շղթա են կազմել նրանց առաջ՝ թույլ չտալով մոտենալ փողոցին:
Ոստիկանները նաև կանգնեցնում են ազդանշաններ տվող մեքենաներին: Հիշեցնենք, երեկվանից ցուցարարներն իրականացրին ակցիա՝ համապատասխան որի՝ վարորդները, եթե դեմ են Սերժ Սարգսյանին, ազդանշան են տալիս:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ