Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբային Հեղափոխություն կամ Ինչին ենք Դեմ. «Նոր Հայաստան» հ/կ հայտարարություն

Ապրիլ 20,2018 11:53
eleonora manandyan

Տարիներ շարունակ գրեթե ողջ ազգով Դեմ լինելով մեր երկարակյաց իշխանությանը և ազգակործան ռեժիմին՝ մենք այնքան ենք սովորել անկմանը, որ դժվարանում ենք սահմանել՝ ինչի՛ն ենք դեմ և, ամենակարևորը, ինչի՛ն ենք կողմ՝ ինչպիսի՛ Հայաստան ենք երազում ունենալ և ինչպե՛ս: Գուցե հենց սա էր պատճառը, որ այս օրերի ցույցերն իրարամերժ կարծիքներ և բացասական հույզեր են առաջացրել:

Իհարկե, մենք դեմ ենք.

Դեմ ենք, որովհետև “վերնախավի” կողմից ստեղծված անպատժելիության մթնոլորտը վարակիչ է, և երբ ամբոխի կրքերի մեջ սանձարձակ և անգամ առաջնորդին չենթարկվող երիտասարդները ինքնադրսևորվում են ճանապարհներ փակելով (դրանով, թերևս, ամենևին չխանգարելով “վերևներին”, այլ միայն կրկին բազմաչարչար ժողովրդին)՝ դա լոկ կրկնություն է իշխանություն կրողների նույնանման ինքնադրսևորման:

Դեմ ենք, որովհետև մեր չքնաղ երկրի մոգական վայրերը բարձիթողի վիճակում են, և ցույցերի ընթացքում ի ցավ բոլորիս ճանապարհների վրա աղբարկղներից թափվող աղբը լոկ արտահայտումն էր համատարած աղտոտվածության:

Դեմ ենք, որովհետև սեփական տգիտությունը և գեղջկությունը կոծկելու համար մեր իշխանավորներն աստիճանաբար քայքայեցին կրթական և լուսավորչական համակարգը, և համընդհանուր թերուսությունը վտանգում է երկրի ապագան:

Դեմ ենք, որովհետև ազգը պահող Եկեղեցին էլ է հեղինակազրկվում այս հանցավոր համակարգի ճնշման ներքո, և հոգևոր արժեքները մարում են Նորին Մեծություն Փողի և մահմեդական տուրիստներին հաճոյանալու ֆոնի վրա:

Դեմ ենք, որովհետև ազգային դեմքն ու պատիվը կորցրած՝ “բզբզում ենք” սեփական ախոռում՝ չզարգանալով և ետ մնալով գլոբալ գործընթացներից…

…Սակայն անընդմեջ դժգոհությունը ճահճացման է տանում, անընդմեջ բողոքները՝ քաոսի, և զարգացման համար անհրաժեշտ է հիշել Հանունի մասին: Մենք պետք է ապրենք հանուն իրական ազատության և արարենք հանուն համընդհանուր վերելքի. արժանի լինենք մեր լուսավոր նախնիներին, փոխանցենք մեր զավակներին ոչ թե նորանոր կորուստներ ու վարկեր, այլ՝ բարի երախտիքներ, և ժառանգություն թողնենք ոչ թե տրտմություն, այլ՝ Հավատ:

«Նոր Հայաստան» հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30