Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. «Ես կարծում եմ, որ մի քանի օրից այս շարժումը կմարի». «Ժողովուրդ»

Ապրիլ 20,2018 11:44

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ։

Պարոն Դուբնով, այս օրերին Հայաստանում մեծ ցույցեր են ընթանում իշխող ուժի եւ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։ Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի ելքը։

– Ես կարծում եմ, որ մի քանի օրից այս շարժումը կմարի։ Մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին, ուսանողները՝ գրքերին, դասերին եւ այն ամենին, ինչով զբաղվել են, իսկ հեղափոխական տրամադրություններն էլ կմարեն եւ վերջ։ Այդպիսի տրամադրություններ եղել են նաեւ 2013-ին ու 2015-ին ու նույն ավարտն ունեցել, այդպես կլինի նաեւ այժմ։

– Ինչո՞ւ եք այդպես կարծում։

– Առաջին հերթին հեղափոխության համար պայմանները բավարար չեն։ Դա հաջողության գրավական չէ, երբ մեկ անձի շուրջ է պտտվում ամեն ինչ, ինչպես հիմա Փաշինյանի դեպքում է։ Քաղաքական ուժերը չկարողացան թաքցնել տարաձայնությունները, ընդհանուր դժգոհությունները եւ չմիացան Փաշինյանի պայքարին։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30