Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրող Տիրայր Մուրադյանը բերման ենթարկվեց

Ապրիլ 20,2018 11:41

Քիչ առաջ Երևան-Աբովյան մայրուղու վրայից բերման ենթարկվեց Sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը:

Նրա վզին նաև բեյջ կար, նա ներկայանում էր, որ լրագրող է, բայց միևնույն է, բերման ենթարկեցին: Տիրայր Մուրադյանը վրդովված հայտարարեց. «Քիչ առաջ ես մայթի վրա էի առանց հիմնավորման պարոն գնդապետն եկավ ու բերման ենթարկեց»:

«Ազատության» լրագրողի հարցին՝ ինչո՞ւ բերման ենթարկեցին լրագրողին, գնդապետն ասաց՝ ծառայության ընթացքում մի խանգարեք: Հետո կպարզենք՝ լրագրող էր նա, թե ոչ:

Նշենք, որ նաև խոչընդոտվում էր «Ազատություն» ռադիոկայանի օպերատորի աշխատանքը:

Այս հատվածում գտնվող մի շարք ցուցարարներ ներկայացան, որ Առինջ մոլի աշխատողներ են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ.  Տիրայր Մուրադյանին բերման ենթարկելու համար ոստիկանական մեքենա բռնի ուժով նստեցրած ոստիկանները լրագրողին ավելի ուշ հետ են բերել այնտեղ, որտեղից նստեցրել են մեքենա, Aysor.am-ին տեղեկացրել է ինքը՝ լրագրողը։ Ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aysor.am-ին փոխանցել է, որ մի քանի մետր հեռավորության վրա իջեցրել են լրագրողին։

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30