Հանրության շրջանում խոսվում է ու կարծիք է ձեւավորվում, թե ոստիկանությունն իրեն զուսպ է պահում։ Առերեւույթ, իրոք, նման տպավորություն կարող է ստեղծվել։ Բայց ոստիկանությունը իրապե՞ս զուսպ է, թե պարզապես փորձում է տպավորություն ստեղծել։ Իրապե՞ս ինչ-որ բան փոխվել է։
Ցավով պետք է արձանագրենք, որ դա մեծ մասամբ կեղծ տպավորություն է:
Ոստիկանությունը նախկինի պես ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս «որս անելու»՝ մարդ բերման ենթարկելու։ Ինչպես նախկինում, անում է դա փաթեթով՝ ոստիկանական մեքենաները լցնելով ոչ միայն ակցիաների մասնակիցներով, այլ նաեւ պատահական անցորդներով։
Ինչպես նախկինում, խախտվում են բերման ենթարկելու կանոններ, ժամկետներ…։ Այս առումով էլ ոչինչ չի փոխվել։
Իսկ այն, որ ոստիկանությունը առերեւույթ բիրտ ուժի չի դիմում, դա էլ չոր հաշվարկ է։ Ոստիկանությունում թերեւս արդեն հաշվարկել են, որ հասարակությունը էլ առաջվանը չէ։ Բիրտ ուժի կիրառումը հանգեցնում է ցուցարարների թվի կտրուկ աճին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, «էլեկտրիկ Երեւանի» ժամանակ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում