Այս պահին բավականին լարված իրավիճակ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ցուցարարներն այժմ շարժվում են Բաբաջանյան փողոցով՝ «Կայզեր» խանութի մոտով: Հենց այդ հատվածում քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև:
Խնդիրն այն էր, որ ոստիկաններն ուզում են բերման ենթարկել երկու ցուցարարի, իսկ մյուս ցուցարարներն ընդդիմանում էին: Սակայն քիչ անց պարզ դարձավ, որ այդ երկու ցուցարարները տեղում չեն:
Բաբաջանյան փողոցից բերման են ենթարկվել 5 հոգի: Նրանցից երկուսի անունն է պարզ՝ Միքայել Կարապետյան, Սերոժ Խաչատրյան:
Ցուցարարները շարժվեցին դեպի թիվ 190 ավագ դպրոց՝ դասադուլի կոչեր անելու: Նրանք առանց պետհամարանիշի մեքենա են նկատել ոստիկանական մեքենանարի հետևում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ