Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահները բան ունեն ասելու, թող ինձ ասեն». Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Մազմանյանի կալանավորման մասին

Ապրիլ 20,2018 10:27

Քիչ առաջ ցուցարարները Գյուլբեկյան փողոցից երթով շարժվեցին դեպի Դավթաշեն վարչական շրջան: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Երևանի տարբեր փողոցներ փակվում են կամ նախապատրաստվում են փակման. «Ինձ Երևանի ամենախոշոր հատվածներից մեկից զանգեցին նոր և ասացին, որ ամեն ինչ պատրաստ է և 10 րոպեի ընթացքում լուրը կլսենք, որ փակում են: Սա ալիքաձև տարածվող գործընթաց է, իսկապես ժողովրդական թավշյա հեղափոխությունն անընդհատ տարբեր դրսևորումներ է ունենում: Սրան մասնակցում են ոչ միայն ՀՀ-ում ապրողները, այլև ողջ սփյուռքը. ՌԴ-ի և ԱՄՆ-ի հայ համայնքներն ամենաակտիվն են»:

Հարցին՝ արդյոք իրենց երթով չե՞ն խոչընդոտում այլոց իրավունքները, պարոն Փաշինյանը հայտարարեց, թե իր շուրջ հավաքված մարդիկ հենց այլոք են ՝ ՀՀ քաղաքացիները:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ բերման ենթարկմանը, պարոն Փաշինյանը նրան զորակցություն հայտնեց. «Երեկ աննախադեպ թվով` 112 հոգի բերման է ենթարկվել: Բերման ենթարկվելն էլ նույնպես քաղաքացիական անհնազանդության մի դրսևորում է»:

Հիշեցմանը, որ իր համախոհներից Տիգրան Մազմանյանն արդեն երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Դատապարտում եմ: Ռադիոյի հետ կապված բոլոր որոշումներն անձամբ եմ կայացրել, եթե իրավապահները բան ունեն ասելու, թող ինձ ասեն»:

Լրագրողները մոտեցան փակ փողոցում մնացած մեքենաներում եղած մարդկանց: Մի հղի կին ասաց. «Չեմ նեղվում, որ այս վիճակում եմ գտնվում, դա իմ բալիկի ապագայի համար է»:

Բավականն ջերմ հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Երևանի փոխոստիկանապետին, մոտեցավ նրան: Օսիպյանը նշեց՝ քանի ժամ չենք տեսնվել, մի քանի ժամ չենք տեսնվում, կարոտում ենք, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե արդեն ուրախանում են իրար տեսնելուց:

Օսիպյանը հարցրեց՝ ի՞նչ են ծրագրավորում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ թավշյա հեղափոխություն:

Նշենք, որ այս պահին ըստ ոստիկանության՝ կա բերման ենթարկված 26 քաղաքացի, ոստիկանությունը նաև հայտարարում է, որ այս պահին ՀՀ-ում փակ փողոցներ չկան, միայն փորձեր են արվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մյասնիկյան պողոտան մի կողմից փակվել է:

Այժմ ցուցարարները մուտք գործեցին Կոմիտասի փողոտա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ says:

    Մի քիշ շատ չեք պարոն բառը օգտագործում…իսկ իրան ձեռք չեն տալիս, քանի որ իրանց մարդն ա, եթե այդպես չլիներ վաղուց արդեն ձերբակալած կլինեին…առաջարկում եմ մյուս անգամ գրեք ոչ թե պարոն փաշինյան, այլ ձերդ մեծություն փ. Մերսի.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30