Այսօր առավոտյան բերման է ենթարկվել «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Դավիթ Սանասարյանը բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից: Նա առավոտյան այնտեղ էր եւ մարդկանց կոչ էր անում միանալ ցույցին: Անցնող մեքենաները ձայնային ազդանշաններով իրենց համերաշխությունն էին հայտնում ակցիային:
Ուշագրավ էր, որ նա ոստիկանական մեքենայից ևս ուղիղ եթեր էր մտել եւ ոստիկաններին բարոյախրատական դասեր էր տալիս՝ հորդորելով միանալ իրենց պայքարին:
Առավոտից հիշեցնենք, լարված իրավիճակ է Գյուլբենկյան փողոցում: Մինչ էվակուատորները կժամանեն, ոստիկանները հրելով են փորձում տեղաշարժել փողոցը փակած ավտոմեքենաները, բերման են ենթարկում այն քաղաքացիներին, որոնք չեն ենթարկվում իրենց պահանջներին եւ չեն հանուն մեքենաները ճանապարհից: Նիկոլ Փաշինյանը Գյուլբենկյան փողոցում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ