Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները վաղը կրկին կառավարական շենքեր են շրջափակելու

Ապրիլ 20,2018 00:03

Քիչ առաջ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցի մասնակիցները Հանրապետության հրապարակում էին: Մինչ այդ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ցուցարարները երթով շարժվել էին Բաղրամյան պողոտա, ստուգելու` արդյոք ոստիկանական ուժերը կրկին կենտրոնացված են այդ փողոցում, թե` ոչ:

Հանրապետության հրապարակը բազմամարդ էր, իսկ հրապարակով անցնող  մեքենաների վարորդներն անդադար ձայնային ազդանշան էին տալիս:

Հիշեցնենք, Փաշինյանը վարորդներին հորդորել էր` եթե դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ապա ազդանշան տան: Մի քանի մեքենաներ անընդհատ հրապարակում շրջապտույտ էին անում եւ անդադար ազդանշաններ տալիս:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե այս բողոքի ցույցերում քաղաքական օրակարգ չկա, փակուղի է, ինչպես նաեւ Փաշինյանին երկխոսության հրավիրելու մասին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես այնքան պարապ չեմ, որ Շարմազանովին պատասխանեմ: Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն, որն ավարտվելու է հաղթանակով»:

Այս պահին հանրահավաքն ավարտվեց, Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտյան կրկին հավաքվել. նրանք նորից շրջափակելու են կառավարական շենքերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30